ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին
11:55, 22.01.2020 | mamul.am
11576 | 0

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։

Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր