ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Խորացրեց կասկածները Մարությանի գործունեության օրինականության վերաբերյալ». Սուրեն Սուրենյանց
15:20, 22.01.2020 | mamul.am
4136 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն ընդդիմության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանադրական իրավունքը ֆիկցիա է, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը կարող է չհաստատել դրա կազմը։ Բայց այստեղ ուրիշ հարց էլ կա․ եթե «Իմ քայլը» համոզված է, որ Հայկ Մարությանի գործունեությունը կոռուպցիոն հետագիծ չունի, ապա պետք է շահագրգռված լիներ քննչի հանձնաժողովի ստեղծմամբ՝ փարատելու համար կասկածները։ Խորհրդարանական մեծամասնության այսօրվա վարքագիծը մի կողմից՝ խորհրդարանական ընդդիմության ինստիտուտի արժեզրկման էր ուղղղված, մյուս կողմից՝ խորացրեց կասկածները Մարությանի գործունեության օրինականության վերաբերյալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր