ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սաուդյան արքայազնն է կանգնած է #Amazon-ի ղեկավարի հեռախոսը «ջարդելու» հետևում․ #TheGuardian
23:30, 22.01.2020 | mamul.am
8140 | 0

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հեռախոսը «ջարդելու» հետևում կանգնած է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդին, գրում է բրիտանական The Guardian թերթը:

Բեզոսի բջջային հեռախոսի փորձաքննության արդյունքներին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ լրտեսող ծրագիրը կարող է ներբեռնված լինել 2018-ի մայիսին՝ վիդեո ֆայլի միջոցով, որը Սաուդյան արքայազը ուղարկել է WhatsApp-ի միջոցով:
The Guardian-ի զրուցակիցները պնդում են, որ դրանից հետո մի քանի ժամվա ընթացքում հսկայական քանակությամբ ֆայլեր են ներբեռնվել Amazon-ի ղեկավարի հեռախոսից:
Թերթը շեշտում է, որ չկան տեղեկատվություններ այն մասին, թե ինչպես են օգտագործվել հաքերային հարձակման արդյունքում ձեռք բերված տվյալները:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Բեզոսի կողմից վարձված մասնավոր խորհրդատու Գեվին դե Բեկերը հայտարարել էր, որ իր հաճախորդի հեռախոսը «ջարդել» են Սաուդյան Արաբիայի կառավարության համար աշխատող հաքերների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր