ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
#Tesla-ի կապիտալիզացիան հասել է 100 միլիարդ դոլարի. #Bloomberg
17:45, 22.01.2020 | mamul.am
10708 | 0

Ամերիկյան Tesla ավտոարտադրողի կապիտալիզացիան առաջին անգամ հասել է 100 միլիարդ դոլարի, և եթե այս ցուցանիշը պահպանվի մի քանի ամիս, ապա ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը կկարողանա մեծ պարգևավճարի իրավունք ստանալ, գրում է Bloomberg-ը:
Վերջին սակարկությունների ժամանակ, ընկերության կապիտալիզացիան կազմել է 100.1 միլիարդ դոլար, իսկ մեկ բաժնետոմսի գինը կազմել է 555.1 դոլար (հունվարի 22-ին, ցուցանիշները ընկել են 98,6 միլիարդ դոլար և 547,2 դոլար): Գործակալությունը նշում է, որ գնանշումներն աճում են 2019-ի երրորդ եռամսյակում շահույթի մասին հրապարակված զեկույցից հետո, ինչպես նաև Չինաստանում գործարանի բացման պատճառով: Եթե Tesla-ն մի քանի ամիս պահպանի 100 միլիարդ դոլարի սահմանը, ապա Մասկը կկարողանա ստանալ 346 միլիոն դոլար պարգևավճար, հայտնում է գործակալությունը: 2018-ին Tesla-ի բաժնետերերը Մասկի պարգևավճարը կցեցին ավտոարտադրողի ֆինանսական գործունեության հետ՝ 10 տարվա ընթացքում այն կկազմի 12 տրանշ: Բոլոր տրանշերը ստանալու համար Մասկին հարկավոր է Tesla-ի շուկայական արժեքը հասցնել 650 միլիարդ դոլարի և ավելի շատ եկամուտներ ստանալ, քան Procter & Gamble–ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր