ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Պակիստանն Արցախի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին
19:35, 22.01.2020 | mamul.am
5467 | 0

Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Պակիստանի վարչապետն Արցախի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ալիևին:
Պակիստանի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իմրան Հանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության՝ Քաշմիրի հետ հարցերով զբավող խմբին:

Ադրբեջանի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Արցախի հարցում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ համաձայնություն է ձեռք բերվել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Նաև նշվում, որ Ալիևը Պակիստանի վարչապետին հրավիրել է Ադրբեջան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր