Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.37, EUR 516.69, RUB 7.50, GBP 617.34
+1 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ
21:15, 22.01.2020

Գեներալ Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, վերադառնում է Հանրային խորհուրդ: Այս մասին հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։

Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով, Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպեցին և քննարկեցին Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները, ինչպես նաև՝ կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրեցին Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։

Գեներալի հետ հանդիպումից հետո Ստյոպա Սաֆարյանը և Վազգեն Սաֆարյանը շարունակեցին քննարկումը Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող կամ քննարկվող հարցերի կապակցությամբ՝ ուրվագծելով 2020թ․ ընթացքում այդ հանձնաժողովի գործողությունների պլանը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր