ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Զոռով չի, մարդ չդարձաք». Էդուարդ Շարմազանով
22:25, 22.01.2020 | mamul.am
11385 | 0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները և դրա հետ կապված սեփական «աննախադեպ» վարքագիծը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական մտածողությունից և արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը։

Արձանագրենք․ Փաշինյանն անգամ Ազգային ժողովի ամբիոնից այդպես էլ չցավակցեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահվան առնչությամբ՝ նշելով, թե էլ ի՞նչ պետք է աներ, եթե հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ԱԱԾ պաշտոնյաների մասնակցությամբ և համապատասխան պետական պատվո արարողակարգով։

Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ ԱԱԾ վերնախավը չպե՞տք է մասնակցեր հուղարկավորությանը։ Եթե մասնակցել է, դա արդեն իր սիրելի «աննախադե՞պ»-ն է։

Փաշինյանը հարցնում է՝ իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, ասում է՝ Կուտոյանը վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։

Ասեմ․ կառավարության ղեկավարն անձնապես պետք է ցավակցեր և մասնակցեր հոգեհանգստի կամ հուղարկավորման արարողությանը։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, իսկ երբ շնորհակալություն էիր հայտնում ԱԱԾ-ին և Գեորգի Կուտոյանին լավ աշխատանքի համար, այն ժամանակ չէի՞ր մտածում, որ նա վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։ Թե՞ կրկին իրողություն փոխվեց։

Զոռով չի, մարդ չդարձաք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր