ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ինչո՞ւ Լեհաստանի նախագահին զրկեցին Երուսաղեմում իր խոսքն ասելու հնարավորությունից». Ռուբեն Շուխյան
22:40, 22.01.2020 | mamul.am
3855 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիտվայի նախագահը, ի համերաշխություն Լեհաստանի, Լատվիայի և Էստոնիայի նախագահների, նույնպես հրաժարվեց մասնակցել հունվարի 23-ին Երուսաղեմում կազմակերպվող Աուշվից-Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակի առթիվ կազմակերպվող ֆորումին: Այդ միջոցառումը կազմակերպել է Պուտինին շատ մոտ կանգնած ռուսաստանցի միլիարդատեր Մոյշե Կանտորը: Լեհաստանի նախագահին զրկեցին Երուսաղեմում իր խոսքն ասելու հնարավորությունից, քանի որ այնտեղ սպասվում է Պուտինի ելույթը: Լեհաստանի և Մերձբալթյան երկրների նախագահները կմասնակցեն Աուշվից-Օսվենցիմում (գտնվում է Լեհաստանում, Կրակով քաղաքից 60 կմ դեպի արևմուտք) հունվարի 27-ին կայանալիք միջոցառումներին, որտեղ իր հերթին ներկա չի լինելու Պուտինը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր