ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արցախում ոչինչ չի արվել սպանդանոցների ստեղծման խրախուսման համար». Հայկ Խանումյան
02:05, 23.01.2020 | mamul.am
3427 | 0

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ոչինչ չի արվել սպանդանոցների ստեղծման խրախուսման համար։ Ամբողջ Արցախում մեկ սպանդանոց է, այն էլ ստեղծվել էր մսի շուկայի մոնոպոլիզացիայի համատեքստում։ Հարկավոր է առնվազն 10 սպանդանոցի կառուցում, որի բաժնետերեր կդառնան նաև գյուղացիական տնտեսությունները, անասնապահական կոոպերացիաները։ Այս հարցում կարևոր է պետության կողմից անտոկոս փոխառությունների և դրամաշնորհների ճկուն մեխանիզմի ներդնումը։ Միայն այս կերպ կարող ենք արցախցի գյուղացուն դարձնել զորամասերի սննդի սպասարկումը ստանձնած ընկերությունների մատակարար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր