ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բոլոր ներկաները դեմ արտահայտվեցին Աջափնյակում նոր հանքի շահագործմանը». Գայանե Մելքոմ Մելքոմյան
00:20, 23.01.2020 | mamul.am
4178 | 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ընդդիմադիրները զբաղված էին մեր կարողություններն ու աշխատանքը թերագնահատող, նույնիսկ վիրավորող հայտարարություններ անելով, ես և Օվսաննա Հովսեփյանը մասնակցեցինք Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտի նախնական հանրային լսմանը։ Հանքի տարածքը նախատեսվում է 320 հա՝ Սիլիկյան թաղամասից արևմուտք, ամենամոտ բնակելի շենքերից 350 մետր հեռավորության վրա․․․

Բոլոր ներկաները դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը։

Աջափնյակում ներկայումս շահագործվում է 4 օրինական հանք։ Բոլորին մտահոգում էր սպասվելիք աղմուկը և հատկապես փոշին՝ նկատի ունենալով, որ Երևանի օդը արդեն իսկ բավական աղտոտված է․ փոշին, պաշտոնական տվյալների համաձայն, զգալիորեն գերազանցում է թույլատրելի մակարդակը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ևս նախնական բացասական կարծիք ունի նոր հանքի շահագործման վերաբերյալ։ Մինչև կլրանա համայնքի նախնական համաձայնության մասին հայտնելու 5-օրյա ժամկետը, մեր վերջնական դիրքորոշումը կհստակեցնենք ու կներկայացնենք քաղաքապետին։ Թեև սա օրենքի պահանջ չէ, կարծում եմ՝ ավագանին պետք է ակտիվ մասնակցություն և դիրքորոշում ունենա համայնքի համար այսպիսի կարևոր նշանակության հարցերում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր