Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.42, EUR 517.55, RUB 7.43, GBP 617.07
+2 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչպես է դպրոցից միայնակ վերադարձող աղջիկը խույս տալիս իրեն հետապնդող տղամարդուց
00:15, 23.01.2020

Համացանցում տարածում է գտնում մի տեսանյութ, որում դպրոցից միայնակ վերադարձող աղջիկը, նկատելով, որ իրեն հետապնդում է անծանոթ տղամարդ, խորամանկում է և փախչում:

Տեսանյութը հրապարակել է աղջկա հայրը՝ ցանկանալով զգուշացնել մյուս ծնողներին ու երեխաներին: «Նրան չհաջողվեց մոտենալ իմ աղջկան, բայց միգուցե նա գնացել է ուրիշ որսի ետևից»,- նշել է նա:

Ավելի ուշ տղամարդուն հաջողվել է գտնել, պարզվել է, որ նա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի և այժմ հսկողության տակ է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր