ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ. «Ժողովուրդ»
09:15, 23.01.2020 | mamul.am
5088 | 0

««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի: Եվ խնդրել էինք նաև մատնանշել, թե որոնք են, ըստ վարչապետի, սահմանադրական փոփոխությունների շուրջ գլխավոր քայլերը: Հարցման հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից բառացի այսպիսի պատասխան ստացանք.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցերին»: Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի է ունենալու Կապան քաղաքում, և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այնտեղ հասնելու ոչ մի պայման ապահովված չէ:

Այս անգամ իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվերցնել իրենց վրա, այլ թողնել լրատվամիջոցների հոգածությանը: Սա նշանակում է, որ շատ քիչ թվով լրագրողներ կմասնակցեն այդ ասուլիսին, քանի որ Հայաստանում գործող լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, մասնակցել ասուլիսին, վերադառնալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր