ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. «Մեզ անակնկալներ են սպասվում». «168 ժամ»
09:45, 23.01.2020 | mamul.am
7022 | 0

«Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, և դա այնքան ակնհայտ տեղափոխություն և սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձևավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում:

«Բայց կարծում եմ, որ շտապողականությունը կարելի է բացատրել նրանով, որ մենք մինչև վերջ չունենք այն խաղաքարտերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ձեռքում են: Կարծում եմ, որ բոլոր քարտերին չէ, որ մենք ծանոթ ենք. երկրորդ, երրորդ քայլերի մասին դեռ պետք է իմանանք ապագայում և այն քարտերից, որոնք այսօր ենք տեսնում, բավական բարդ է հստակեցնել այն, ինչ տեղի է ունենալու: Բավական բարդ է նաև պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք առաջանում են:

Նյութն ամբողջթույամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր