ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Եվրոպան հրաժարվում է ածուխից․ #Bloomberg
22:50, 23.01.2020 | mamul.am
7836 | 0

Իսպանիան կարող է դառնալ եվրոպական առաջին երկիրը, որը մինչև 2027 թվականն ամբողջովին կհրաժարվի ածուխ վառող էլեկտրակայաններից, գրում է Bloomberg-ը:
Իսպանիայում ածուխ վառող էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը 40 տարվա ընթացքում նվազել է՝ հասնելով նվազագույնի, 2018-ին այն կազմում էր 14%, իսկ 2019-ին՝ 5%: Առաջիկա տարիներին Իսպանիան ծրագրում է շարունակել կրճատել ածուխ վառող էլեկտրակայաններից ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը: Այսպիսով, արդեն 2025-ին երկրում կմնա միայն մեկ գործող էլեկտրակայան, որի հզորությունը կլինի ոչ ավելի, քան 10%: Իսպանիան ամբողջովին կհրաժարվի ածուխ վառող էլեկտրակայաններից 2027-ին։

Ներկայում Իսպանիան ակտիվորեն անցում է կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ 2019-ին այս միջոցով ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է 38%: Հունվարի սկզբին երկրի իշխանությունները հավանություն են տվել Իսպանիայի կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում արտակարգ իրավիճակների մասին Հռչակագրի ընդունմանը, համաձայն որի՝ երկրում կշարունակվի անցումը դեպի վերականգնվող էներգետիկայի: Այն ամբողջությամբ կավարտվի մինչև 2050-ը:

Իսպանիան, ամենայն հավանականությամբ, կդառնա եվրոպական առաջին երկիրը, որն ամբողջովին կհրաժարվի ածուխից: Համեմատության համար նշենք, որ Գերմանիան փակելու է ածուխ վառող էլեկտրակայանները միայն մինչև 2038-ը: Ներկայումս Իսպանիան առաջ է անցնում Գերմանիայից` ածուխի այրման արդյունքում ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժնի անկման տեմպերի առումով։ 2019-ին Իսպանիայում ածուխի մասնաբաժինն էներգետիկ ոլորտում կրճատվել է 70%-ով, իսկ Գերմանիայում 28%-ով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր