ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Թրամփը կմասնակցի աբորտների դեմ երթին
18:00, 23.01.2020 | mamul.am
7394 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբոլոգի իր էջում հայտնել է, որ ցանկանում է աջակցել աբորտն արգելելու նպատակով իրականացված երթի մասնակիցներին: Երթը կանցկացվի հունվարի 24-ին՝ Վաշինգտոնում:
Նախագահի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը Twitter միկրոբոլոգի իր էջում գրել է, որ Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, ով կմասնակցի այդ միջոցառմանը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսն ելույթ է ունեցել «Կյանքի համար երթի» ժամանակ` հայտարարելով, որ պետությունը դադարեցնելու է բյուջեից աբորտների ֆինանսավորմանը:
«Մարտ՝ կյանքի համար» երթը միավորում է հղիության արհեստական ընդհատումների հակառակորդներին, ովքեր ներկայացնում են կրոնական և պահպանողական հասարակական կազմակերպություններ: Ակցիան տեղի է ունենում՝ սկսած 1973-ից, երբ ԱՄՆ Գերագույն դատարանն օրինականացրեց աբորտը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր