Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.42, EUR 517.55, RUB 7.43, GBP 617.07
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ալեքսանդր Քանանյանը հայտարարություն է տարածել
12:40, 23.01.2020

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը, ով հունվարի 21-ից սկսել էր նախազգուշական հացադուլ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ։ Անչափ երախտագէտ եմ բոլորիդ՝ ինձ ըստ ամենանի աջակցելու եւ զաւրավիգ լինելու համար։ Առանձնայատուկ յիացմունքս եւ յարգանքս Քարվաճառի դպրոցի աւագ դասարանների աշակերտներին, որոնք միացել են Քարվաճառի շրջանում ապաւրինի ՀԷԿ-աշինութիւնը դադարեցնելու պահանջին։ Բոլորիդ խնդրում եմ առայժմ չդիմել դասադուլին՝ պայքարի այս արտահերթ միջոցը վերապահելով իսկապէս ճգնաժամային պահերի։

Երեկ երեկոյեան՝ հաւաստի աղբեւրներից տեղեկացել եմ, որ Արցախի կառավարութեան առաջարկով ժամանկաւորապէս դադարեցուել են Տրտուի (Թարթառի) վերին հոսանքի աւազանում ընացող մի շարք ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները։ Լիովին վստահելով Արցախի պետնախարարին` ես դոյզն իսկ վստահութիւն չեմ տածում ՀԷԿ-երը կառուցող քրէական ոլիգարխիայի հանդէպ, ուստի այսաւր ջանալու եմ հաւաստիանալ, որ աշխատանքներն, իրաւք, դադարեցուած են, իսկ շինտեխնիկան հեռացուած է շինհրապարակներից։ Այնուհետեւ, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցուող ՀԷԿ-երի շինարարութեան բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքները ստուգելիք յատուկ յանձնաժողովի ձեւաւորման սկզբունքների եւ լիազաւրութիւնների հարցը քննարկելու համար։ Եթե բանացութիւնները պսակուեն յաջողութեամբ, ապա նոր հնարաւորութիւն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը։

Յանձնաժողովի ստուգման աշխատանքներից ու պատշաճ մասնագիական եզրակացութեան հրապարակումից առաջ որեւէ՝ ամենափոքր իսկ չափով շինարարութեան վերսկսման դէպքում՝ կրկին դիմելու եմ հացադուլի եւ հանդէս եմ գալու համընդհանուր դիմադրութեան կոչով։ Քրէական ոլիգարխիան պէտք է քաջ գիտակցի, որ նրանք «քցելու» ոչ մի «շանս» չունեն։

Վերստին՝ խորագոյն յարգանքս եւ երախտաիտութիւնս ամէնքիդ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր