ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արևմուտքն աջակցում է «Հյուսիսային հոսք-2»-ին՝ հաշվի չառնելով սահմանված պատժամիջոցները
14:25, 23.01.2020 | mamul.am
5960 | 0

Կառուցվող ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարն աջակցություն է ստացել Արևմուտքից՝ չնայած Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներին, գրում է РБК-ն՝ վկայակոչելով MarineTraffic ծառայության տվյալները: Շվեդական MMT SWEDEN ընկերության կողմից վարձակալած նորվեգական նավը ժամանել է Բալթիկ ծով՝ գազատարի հետազոտությունն իրականացնելու համար:

Stril Explorer անվանումը կրող նավն արդեն անցել է խողովակաշարի հիմնական հատվածի երկայնքով և այժմ գտնվում է անավարտ հատվածի հարևանությամբ՝ Դանիայի տարածքային ջրերում: Անցյալ տարվա նոյեմբերին Դանիայի իշխանությունները գազատարի կառուցման թույլտվություն են տվել, սակայն դա արվեց ավելի ուշ, քան մյուս բոլոր երկրները։ Ակնկալվում է, որ Stril Explorer-ը կուսումնասիրի արդեն իսկ կատարված աշխատանքները` տեսողական ստուգման միջոցով և գազատարի բոլոր հատվածների գործիքային հսկողության կիրականացնի ինչպես ավարտված, այնպես էլ դեռ անավարտ հատվածներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր