ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց». Վահան Բաբայան
20:50, 23.01.2020 | mamul.am
23859 | 1

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց:

Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ: Նրանց ասում են, որ իրավունք չեն ունեցել ավտո գնել և համարանիշները չփոխել, մուծումներ չանել և այլն: Ղազախներն արդեն փոշմանել են, որ ստեղից մեքենաներ են տարել, բայց դա մի հարց է, մյուս կարևոր հարցը մեր հայրենակիցների վիճակն է, ովքեր միլիոններով վարկեր ու պարտքեր են վերցրել և մեքենաներ ներկրել ղազախների հույսով և այսօր կանգնել խնդրի առաջ: Մեքենաները մնացել են առանց գնորդ, ինչը ենթադրում է, որ շատ հայ ներկրողներ խաբվեցին և այժմ ստիպված են լինելու ներքին շուկայում «ջրի» գնով նորից ծախել, որ իրենց վարկերը կարողանան փակել: Բոլորը կդառնան վաճառող, բայց գնորդ չի լինելու:

Ու էս ամենի մեջ կարևորն այն է, որ էս ավտոների ներկրման օգուտները քաղելու համար հայրենի կառավարությունը ոչ մի քայլ ժամանակին չձեռնարկեց մարդկաց հուշելու համար, որ վաղն իրենք խնդիր են ունենալու և լռությամբ հետևեց` ոնց են «հպարտ» քաղաքացիները քաշվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր