Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+5 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները. պարզաբանում է ԱԽ քարտուղարը
14:35, 23.01.2020

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել:

Հունվարի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր. «Վանեցյանի պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»:

Կառավարության այսօրվա նիստից հետո, վերոնշյալի հետ կապված, լրագրողները պարզաբանումներ են խնդրել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից. «Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին՝ փորձելով քայլեր ձեռնարկել։ Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»:

Հարցին, թե ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները, ԱԽ քարտուղարը նշեց, որ նրանք տարբեր մարդիկ են եղել, որոնց անուններն ինքը չի ցանկանում նշել:

Իսկ թե կանխվելուց հետո ի՞նչ հետևանքներ են ունեցել, արդյոք պաշտոնանկություններ եղե՞լ են, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ այժմ որևիցե վտանգ չկա... Եղել են նաև պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»։

Ովքե՞ր են եղել հեղաշրջման փորձ կատարողները. պարզաբանում է ԱԽ քարտուղարը Տեսանյութը՝ «Ազատության»
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր