ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հալչող սառույցներում անհայտ ծագմամբ վիրուսներ են հայտնաբերվել․ #ScienceAlert
19:50, 24.01.2020 | mamul.am
11948 | 0

ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է նոր վիրուսներ՝ 15 հազար տարեկան սառույցի նմուշներում: Հետազոտողները նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը, որի պատճառով սառցադաշտերը արագ հալչում են, կարող են նախկինում անհայտ վարակիչ ագենտներ ի հայտ բերել՝ շրջակա միջավայրում, հայտնում է Science Alert-ը:

Մասնագետները երկու սառցե միջուկների նմուշներ են հետազոտել՝ վերցված տիբեթական սառցադաշտից՝ 50 մետր հորատանցք բացելով։ Մանրէաբանական նմուշառումը և գենետիկական վերլուծությունը օգնել են հայտնաբերել վիրուսների 33 խմբեր, այդ թվում` 28 անհայտ վիրուս: Նրանցից 18-ը ներառում են Methylobacterium, Sphingomonas և Janthinobacterium մանրէները:

Ըստ գիտնականների, իրենց աշխատանքի արդյունքները նպաստում են սառույցի շերտերում միկրոօրգանիզմների և վիրուսների նմուշառման արդյունավետ մեթոդների մշակել: Առաջին անգամ մասնագետները պատկերացում են ստացել վիրուսների գենոմի մասին, որոնք ապրել են 520 և 15 հազար տարի առաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր