Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+4 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ամերիկյան խոշորագույն ընկերությունները 10 տարվա ընթացքում 500 մլն են ծախսել Կոնգրեսում՝ լոբբինգի համար․ #TheWashingtonPost
15:25, 23.01.2020

Ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունները՝ Apple-ը, Amazon-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Twitter-ը և Uber-ը 2010 թվականից մինչև 2019 թվականները ծախսել են գրեթե 500 միլիոն դոլար` լոբբինգ անցկացնելով ԱՄՆ Կոնգրեսում ի նպաստ սեփական շահերի, գրում է The Washington Post-ը:

Ըստ պարբերականի, տասնյակ ընկերություններից ամենաշատ գումարը ծախսել է Google-ը: Վերջինիս ծախսերը գնահատվում են 150 միլիոն դոլար, իսկ Facebook- ը և Amazon-ը՝ 81 միլիոն և 80 միլիոն դոլար:
Ամենաքիչ ծախսերն ունեն Twitter-ը և Uber-ը, որոնք միջին հաշվով, տարեկան 1 միլիոն դոլարից մինչև 3 միլիոն դոլար են ծախսել: Անցած տասը տարիների ընթացքում ծախսված ողջ գումարի ճշգրիտ տվյալները հոդվածում ներկայացված չեն:

«Այս ընկերություններն ունեն տնտեսական և քաղաքական մեծ ազդեցություն, և նրանք ծախսում են հարյուր միլիոնավոր դոլարներ իրենց ստատուս-քվոն պահպանելու համար»,- նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անանուն աղբյուրը, ով ղեկավարում է խոշոր ընկերությունների դեմ իրականացվող հակամենաշնորհային հետաքննությունը:

Ընկերությունների մեծ մասը հրաժարվել է մեկնաբանել հոդվածում նշված տվյալները:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր