Ուկրաինան նախատեսում է Գերմանիային փոխանցել երկաթգծի շահագործումը: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը՝ Դավոսի ֆորումում: «Այո, մենք ցանկանում ենք գերմանացիներին փոխանցել երկաթգծի շահագործումը 10 տարի ժամկետով»,- հայտարարել է Գոնչարուկը: Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել գերմանական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ի հետ: Միևնույն ժամանակ, Գոնչարուկը նշել է, որ խոսքը ուկրաինական երկաթգիծը վարձակալելու կամ վաճառելու մասին չէ: |