ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Պարգևատրել վարժանքներին մասնակցած պահեստազորում հաշվառված զինապարտներին». առաջարկ՝ ԲՀԿ-ական պատգամավորից
17:05, 23.01.2020 | mamul.am
3318 | 0

Հունվարի 23-ի նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և Քրեական օրենսգրքերում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ներկայացրել է կառավարությունը: Դրանով հստակություններ են մտցվում վարժական հավաքներից, զորահավաքից, զորավարժություններից խուսափելու համար պատիժներում: Ըստ նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի՝ առաջարկվում է պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից կառավարության որոշմամբ հայտարարված զինվորական վարժանքից անհարգելի խուսափելու համար սահմանել միայն քրեական պատիժ՝ նախկինում սահմանված վարչական ու քրեական պատիժների փոխարեն: Իսկ ՊՆ հրամանով հայտարարված զորավարժություններից ու զինվորական հավաքներից անհարգելի խուսափելու համար սահմանել վարչական պատիժ՝ այն խստացնելով և առկա 20 հազար դրամ տուգանքը սահանել 20 հազարից 50 հազար դրամ:

ԲՀԿ խմբակցությունից Բագրատյանն այն կարծիքը հայտնեց, որ տուգանքը սպասված արդյունքը չի տալու և առաջարկեց. «Այն մարդիկ, ովքեր մասնակցել են վարժանքներին, թող 20 տոկոս պարգևատրվեն: Նման դեպքում հանրության մոտ մոտիվացիա կստեղծենք: Դա ավելի կաշխատի, քան տուգանքները: Հայրենասիրության վրա այս օրենքը չի աշխատելու»,- ասաց նա:

Պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանն առաջարկն ընդունելի չհամարեց: «Մենք կողջունենք, որ գործատուն պարգևավճարներ շատ տա, սակայն չեմ կարծում, որ դա պետք է կառավարության նախաձեռնությամբ այս փուլում տեղի ունենա, այլապես կդիտարկվի որպես հարկային բեռի ավելացում»,- հիմնավորեց փոխնախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր