ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվեց Ոստիկանություն
17:10, 23.01.2020 | mamul.am
6925 | 0

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անհայտ անձը, որը զինված ներխուժել է «Էրեբունի պլազա», պահանջում էր մուտք գործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Այնուհետև հնչել են կրակոցներ. Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է. տուժածներ, պատանդներ չկան:

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվեց Ոստիկանություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր