ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլն իր վախերն ավելի բարձր է դասում, քան՝ պետական շահը». Կարեն Վրթանեսյան
02:05, 24.01.2020 | mamul.am
5060 | 2

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Նիկոլը չի վստահում ԱԱԾ-ին և ոստիկանությանը, ակնհայտ է (ուղղակի հետևեք նիկոլականների, իշխանական լրատվական հարթակների գրառումներին և հայտարարություններին, կհասկանաք, թե ինչ կարգի խորը անվստահություն է):

Այն, որ Նիկոլն ամբողջ պետական ապարատն է համարում «թշնամու որջ», դա էլ է ակնհայտ, այդ մասին պարբերաբար հայտարարություններ արել է։

Այն, որ 4 ամիս է՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավար չի նշանակում, դա էլ է փաստ։ Ու թքած ունի, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ այդ կառույցների աշխատունակության վրա։

Բայց վախեր և անվստահություն ունենալը դեռ մի կողմ... Այս իրավիճակը խոսում է այն մասին, որ Նիկոլն իր վախերը (այսինքն, մեծ հաշվով, անձնական իշխանության հարցը) ավելի բարձր է դասում, քան՝ պետական շահը։ Իր համար խնդիր չէ «պետությունը կանգնեցնելը», պետական ինստիտուտները քայքայելը, եթե դա բխում է իր այսրոպեական շահերից։

Միշտ ասել եմ, որ Նիկոլին միայն իր անձնական իշխանությունն է հետաքրքրում։ Ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ պետությունը, ո՛չ ազգը, միայն ու միայն իր անձնական իշխանությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր