ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Կլինի՞ մի օր գա, որ չլինենք հայտնի անեկդոտի պես». Կարեն Վրթանեսյան
00:10, 24.01.2020 | mamul.am
5030 | 0

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ կբացատրի Նիկոլին, որ պատանդ վերցրած զինված մարդու հետ ՉՊԵՏՔ է բանակցի երկրի գլխավոր ոստիկանապետը։ Ու ոչ էլ ԱԱԾ պետը։ Որ դա շատ վատ որոշում է։ Որ դա խոսում է ոստիկանության համակարգում կադրային լրջագույն խնդիրների մասին։

Ո՞վ կհիշեցնի այս մարդուն Վալերի Օսիպյանի սխալը 2016 թվականի հուլիսին, որի պատճառով շաբաթից ավել պատանդ էր ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչների մոտ։

Ո՞վ կբացատրի, որ ոստիկանությունը պետք է ունենա մասնագետներ, որոնք հատուկ պատրաստություն են անցնում պատանդներին ազատելու բանակցությունների համար (այո՛, այդպիսի առանձին մասնագիտություն կա. hostage/crisis negotiator)։

Շատ լավ է, որ ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի, բայց կլինի՞ մի օր գա, որ չլինենք հայտնի անեկդոտի պես, երբ Աստված ասում է. «Այս հայերն էլի հույսն ինձ վրա են դրել»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր