ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ձեր գռփածը պահելու համար ինչի ասես պատրաստ եք գնալու». Արթուր Սաքունց
23:40, 23.01.2020 | mamul.am
5722 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեր գռփած, թալանած մի քանի կոպեկները պահպանելու համար, կատարած ծանր հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար ինչի ասես, որ պատրաստ չեք գնալու, նույնիսկ պետության ու նրա քաղաքացիների անվտանգությունն ու զարգացումը վտանգելու գնով, ու հետո այսքանից հետո ճամարտակում եք հայրենասիրության ու պետության մասին:

Այո, կարող է և խոչընդոտեք, կարող է և աղմուկ հանեք, բայց գործընթացների տրամաբանությունը չեք կարող փոխել:

Այս իշխանությունն էլ կարող է և անում է սխալներ, բացթողումներ, բայց սա այն լավագույնն է, որն ընտրել է ՀՀ քաղաքացին, և որի հետ ուզած-չուզած հաշվի եք նստելու:

Մինչև հաջորդ հերթական ընտրություններ փոշու նման քամին քշելու է բոլորիդ:

Ժողովրդավարությունն իրեն պաշտպանելու ահռելի ռեսուրսներ ունի, որի մասին որևէ պատկերացում չունեք:

Հայաստանի Հանրապետությունը լինելու է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետություն և դուրս է գալու ոչժողովրդավարական, ոչիրավական, ոչինքնիշխան, ոչսոցիալական պետության ճահճից, որում տարիներ շարունակ ընկղմել եք հանուն Ձեր փոքր, սահմանափակ ուղեղիկների ու անձնական քյաբաբային բարեկեցության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր