ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Դանիական #SaxoBank-ը համաշխարհային տնտեսության մեջ գլոբալ տեղաշարժ է կանխատեսում․ #Коммерсантъ
23:25, 23.01.2020 | mamul.am
5169 | 0

Այս տարի համաշխարհային տնտեսության մեջ տեղի կունենա գլոբալ փոփոխություն. առաջնահերթությունը կտրվի ոչ թե տնտեսական աճին, այլ շրջակա միջավայրի և կլիմային վերաբերող հարցերին: Այս կանխատեսումով հանդես են եկել դանիական Saxo Bank-ի վերլուծաբանները, գրում է «Коммерсантъ»-ը:

Ինչպես նշում է բանկի տնտեսագետ և ներդրումների գծով տնօրեն Ստին Յակոբսենը, սննդի, մաքուր օդի և ջրի պակասը դառնում է էկզիստենցիալ խնդիր: Բանկի վերլուծաբանները կարծում են, որ կլիմայական աղետները, օրինակ՝ Ավստրալիայում անտառային հրդեհները, մղում են երկրների իշխանություններին՝ ավելի ակտիվ զբաղվել կլիմայի փոփոխության դեմ հարցերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր