ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Չարչրկված թեմայի մասին, հուսով եմ՝ վերջին անգամ». Հակոբ Կարապետյան
23:00, 23.01.2020 | mamul.am
5433 | 1

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարչրկված թեմայի մասին (հուսով եմ՝ վերջին անգամ):

Նախ, տեղեկացնեմ, որ մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ը, որը կզբաղվի սանմաքրմամբ և ձնամաքրմամբ:

Իսկ հիմա՝ երկար ու կարևոր տեքստ:

Նախօրեին ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը հարցազրույց էր տալիս Factor TV-ին:

«Չարչրկված թեմայի մասին, հուսով եմ՝ վերջին անգամ». Հակոբ Կարապետյան

Ի շարս այլոց, պարոն Խաժակյանը, այս անգամ մի քիչ ավելի զգույշ ձևակերպումներով, խոսում էր իբր ԿամԱզ-ների փոխարեն քաղաքին «փո՛ղ, փո՛ղ» տալու մասին:

Պարոն Խաժակյանի խոսքից, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Կամազ-ների գնման և նվիրատվության եռակողմ (ու հրապարակային) պայմանագրեր ստորագրած տնտեսվարողները, խոշոր ու փորձառու գործարարներ լինելով հանդերձ (չհաշված Չինաստանի դեսպանությունը), տեղյակ չեն եղել ո՛չ ձեռքբերվող գույքի միավորի արժեքից, ոչ բնույթից, ու առհասարակ, ոչ մի բանից ընդհանրապես տեղյակ չեն: Էդպես, «բիրտ ռեժիմի» ռեպրեսիաների հեռանկարից վախվորած, անտեղյակ մարդիկ են:

Տպավորություն ունեմ, որ այն բանից հետո, երբ հանրության համար դարձավ, որ «փո՛ղ, փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան»-ը պարզունակ սուտ է, հարգարժան պարոն Խաժակյանը, կարծես թե փորձում է փրկել իրավիճակը եթերում բարդ ստորադասական նախադասություններ հնչեցնելով, պարզ ասած՝ փորձում է շատ բառերի հետևում սվաղել կեղծիքը: (Հիշեցնեմ` Խաժակյանի կուսակից, խորագիտակ պատգամավոր հարգարժան Անի Սամոնյանն օրերս ԱԺ ամբիոնից ասաց, թե իր թիմակիցները նման պնդում չեն արել):

Մի հնարք էլ կա, որ օգտագործում է Խաժակյանը՝ երբ հարցնում են՝ փաստ բեր, որ «փո՛ղ, փո՛ղ են տվել», ասում է՝ «այ, որ ԱԺ հանձնաժողովը ձևավորվեր, նվիրատուին կկանչեինք եւ կքննեինք, հարցեր կտայինք, կպարզեինք»:
Մի կողմ թողած հարգարժան գործըներոջ՝ սեփական խոսքի արժեքի վերաբերյալ գնահատականը՝ առաջարկում եմ նրան [վեր]ընթերցել ԱԺ Սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 22-րդ հոդվածի 1-ին մասերը, համաձայն որոնց, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, ձևավորվելու պարագայում անգամ, իրավասու չէր լինի ո՛րևէ պարագայում հարցաքննության հրավիրել ո՛րևէ տնտեսվարողի: Ի դեպ, իրավաբան գործընկերներիս հուշմամբ տեղեկացնեմ նաև, որ նույնպիսի իրավակարգավորում է նախատեսված նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով:

Այնպես որ, ցավով ստիպված եմ հիասթափեցնել սիրելի գործընկերոջս՝ ամեն գնով հարցաքննություններ կազմակերպելու մարմաջը բավարարելու օրենսդրական հնարավորություն այստեղ էլ չկա:

Խորագիտակ պատգամավոր, հարգարժան Անի Սամսոնյանն այս օրերին ԱԺ ամբիոնից իր և իր թիմակիցների մտավոր, բարոյական ու մարդկային այլ բարձր հատկանիշների մասին էր անընդհատ խոսում՝ կոչ անելով ընդդիմախոսներին գոնե ձգտել հասնել այդ անհաս բարձունքին:

Ok, jan.

Հ. Գ. Ինչպես վերևում ասացի, մոտ օրերս քաղաքը նվեր կստանա հերթական բազմաֆունկցիոնալ ԿամԱզ-ը: Հանձնման-ընդունման գործընթացի վերջնական ավարտից հետո կներկայացնենք մանրամասները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր