Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.05, EUR 519.53, RUB 7.54, GBP 624.39
-2 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ոչ միայն նախկին, այլև ներկա իշխանավորների անպատժելիությունը պետք է վերանա». Վարուժան Հոկտանյան
00:45, 24.01.2020

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանում դեռևս կա կոռուպցիայի հիմնախնդիրը. «Դրա դեմ պայքարում որոշակի առաջընթացը պայմանավորված է քաղաքական կամքի արտահայտմամբ: Բայց հնարավոր չէ միանշանակ պնդում անել Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության կամ բացակայության մասին: Հիմքեր չունեմ պնդելու, որ այսօր Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, բայց ոչ էլ կարող եմ պնդել, որ այն արդեն վերացել է»,- ասել է Հոկտանյանը:

Նրա պնդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է ինստիտուտների կայացվածությունից. «Կոռուպցիան, մանավանդ համակարգային կոռուպցիան, առկա է, եթե ինստիտուտները կայացած չեն: Առաջանում է երկու զուգահեռ իրականություն՝ ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներ: Միայն ինստիտուտներ ստեղծելով էլ, իհարկե, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքարել, չի կարելի թերագնահատել նաև երկրի վերնախավի անձնային որակների դերը»:

Փորձագետի խոսքով՝ այսօր Հայաստանում քաղաքական կոռուպցիան չի վերացել, այն շարունակվում է:

Վ. Հոկտանյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը չի կարելի չափել բացառապես նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի քանակով. «Միայն պատժիչ քայլերը խնդրի լուծում չեն: Ոչ միայն նախկին, այլև ներկա իշխանավորների անպատժելիությունը պետք է վերանա, չպետք է լինի անպատժելի կոռուպցիոներ»,- նշել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

«Ոչ միայն նախկին, այլև ներկա իշխանավորների անպատժելիությունը պետք է վերանա». Վարուժան Հոկտանյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր