Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 498.43, EUR 548.22, RUB 6.40, GBP 608.88
+9 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ռադիկալ ուժ է պետք, որ գողականներին ու դոդիկներին մաքրի»․ Սերգեյ Դանիելյան
00:20, 24.01.2020

«Առաջին լրատվական»-ի եթերում դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը նշել է, որ քաղաքական դաշտը մինչև վերջ չի ձևավորվել. «Մենք գիտենք, թե ԲՀԿ-ն ինչպես անցավ Ազգային ժողով, ուրիշ ելք չկար, որ չանցներ, բայց դա, կարծում եմ, ժամանակի խնդիր է, մյուս ընտրություններին ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է ուզում: Ասենք, եթե գողական պետություն է ուզում, պետք է ընտրի հին որևէ կուսակցության, ընդ որում՝ նաև ԲՀԿ-ին: Եթե ավելի կիրթ պետություն է ուզում, պետք է ընտրի նոր կուսակցություններից որևէ մեկին, տեխնոկրատ պետություն է ուզում, պետք է ընտրի տեխնոկրատ մարդկանց: Այսինքն՝ նալն էլ է մեր ձեռքին, մեխն էլ, այս հեղափոխության ամենալավ արդյունքն այն է, որ մենք արդեն կարող ենք ազատ ընտրել, ես գիտեմ՝ ում եմ ընտրելու հետո՝ ավելի ռադիկալ որևէ կուսակցության, որը կկարողանա դաշտը մաքրել և՛ գողականներից և դոդիկներից, որոնք վախենում են մի բան անեն, ամեն ինչն օրենքով են ուզում անել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ թավշյա մեթոդներն արդեն իրենց սպառել են. «Մենք դա տեսնում ենք՝ դիրքավորվել են, առիթավորվել են, ամեն վայրկյան մանիպուլյացիաներ ենք տեսնում, թացը չորի հետ խառնվում է, բարդակ է ստեղծվում երկրում: Ինչն ուզում են, որ լավը լինի, ստացվում է ավելի վատ, որովհետև ամեն բան իր տեղում չէ, մանավանդ որ հասարակությունը պատրաստ չէ փոխվելու, դրա համար էլ այդ բոլոր խնդիրները կան…: Հասարակությունը մերժեց Սերժ Սարգսյանին, բայց պատրաստ չէ ինքը փոխվելու. սովոր է ապրել չգրված օրենքներով, գողական բարքերով… Չենք կարող միանգամից թռիչքային կերպով փոխվել, դրա համար ժամանակ է պետք, փուլեր պետք է անցնենք: Մեր ԱԺ-ն այսօր ծուռ է՝ մի մասը մեծամասնություն է, մյուս մասը՝ կիսագողական փոքրամասնություն»,- ընդգծել է դերասանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր