ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է հուվարի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընդհարմանը «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև. ԱԺ խոսնակի բնորոշմամբ` «ռազբորկային»: ««Իմ քայլի» պատգամավորներին ուղղորդեցին, որ իրենք վիրավորված են. Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո որևէ ընդվզում չեղավ մինչ այն պահը, երբ Արման Բաբաջանյանն իրենց հուշեց, որ իրենք պետք է վիրավորվեն, որից հետո խորհրդարանը վերածվեց կատարյալ բալագանի: Կարևորագույն օրինագծերը թողած` գրեթե մի ամբողջ օր «պլինտուսից» ներքև անձնական վիրավորանքներ էին հասցնում: Այս խորհրդարանը այլևս չունի հնարավորություն դառնալու քաղաքական մարմին»,- ասել է պատգամավորը: Մանրամասները` տեսանյութում: |