ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին
00:15, 24.01.2020 | mamul.am
4587 | 1

ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է հուվարի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընդհարմանը «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև. ԱԺ խոսնակի բնորոշմամբ` «ռազբորկային»:

««Իմ քայլի» պատգամավորներին ուղղորդեցին, որ իրենք վիրավորված են. Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո որևէ ընդվզում չեղավ մինչ այն պահը, երբ Արման Բաբաջանյանն իրենց հուշեց, որ իրենք պետք է վիրավորվեն, որից հետո խորհրդարանը վերածվեց կատարյալ բալագանի: Կարևորագույն օրինագծերը թողած` գրեթե մի ամբողջ օր «պլինտուսից» ներքև անձնական վիրավորանքներ էին հասցնում: Այս խորհրդարանը այլևս չունի հնարավորություն դառնալու քաղաքական մարմին»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր