Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+11 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ»
09:20, 24.01.2020

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։

Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։ Գործող իշխանությունը մտածել է՝ քանի որ որդեգրողների մեծ մասն Իտալիայից է, ուրեմն հնարավոր է, որ դերակատարում է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, և հանձնարարություն է տրվել ամեն գնով ձեռք բերել ապացույցներ նրա մեղսակցության մասին, սակայն ԱԱԾ-ն փաստեր գտնել չի կարողանում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր