Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+13 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չինաստանում նոր տիպի թոքաբորբով մահացածների թիվը հասել է 26-ի
10:20, 24.01.2020

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի, գրանցվել է վարակման 849 դեպք: Ավելի վաղ հաղորդվել էր 830 վարակված և 25 մահացածի մասին: Մինչ օրս հիվանդության տարածման սկզբնական շրջանից դուրս արդեն գրանցվել է մահվան 2 դեպք. մեկը՝ Հեբեյի նահանգում, մյուսը՝ Սույհուա քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից 430 կմ հեռավորության վրա:

Ուրբաթ առավոտյան ստացված տվյալների համաձայն, 177 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:

Հաղորդվել է նաև 1072 կասկածելի դեպքերի մասին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր