ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Ռուսաստանը նվազեցնում է Բելառուսին մատակարարվող նավթի ծավալները
18:15, 24.01.2020 | mamul.am
5517 | 0

Ռուսաստանը փոփոխել է Բելառուսին մատակարարվող նավթի ժամանակացույցը՝ երրորդ երկրից (Նորվեգիա) մատակարարման հետ կապված, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մատակարարաման ժամանակացույցին ծանոթ աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով, 2020 թվականի առաջին եռամսյակի ժամանակացույցը նախատեսում էր Բելառուսին մատակարարել 750 հազար տոննա նավթ, ներառյալ երկաթուղով 100 հազար տոննա: Փոփոխված ժամանակացույցը ենթադրում է հունվարին մատակարարել մոտ 500 հազար տոննա ռուսական նավթ:
Հունվարի սկզբին Ռուսաստանը դադարեցրեց Բելառուսին նավթի մատակարարումը, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնեցնել հումքի արժեքը: Մինսկը հայտարարեց, որ տնտեսական պայմանները բարդանում են Ռուսաստանում հարկային մանևրի պատճառով: Սա ենթադրում է նավթի արտահանման տուրքերի աստիճանական իջեցում՝ միաժամանակ ավելացնելով նավթային արդյունահանման հարկը (հանքանյութերի արդյունահանման հարկ) մինչև 2024 թվականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր