Ռուսաստանը փոփոխել է Բելառուսին մատակարարվող նավթի ժամանակացույցը՝ երրորդ երկրից (Նորվեգիա) մատակարարման հետ կապված, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մատակարարաման ժամանակացույցին ծանոթ աղբյուրին: Գործակալության զրուցակցի խոսքով, 2020 թվականի առաջին եռամսյակի ժամանակացույցը նախատեսում էր Բելառուսին մատակարարել 750 հազար տոննա նավթ, ներառյալ երկաթուղով 100 հազար տոննա: Փոփոխված ժամանակացույցը ենթադրում է հունվարին մատակարարել մոտ 500 հազար տոննա ռուսական նավթ: |