ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հրայր Թովմասյանին ու Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալու դատարանի որոշմանը». Ամրամ Մակինյան
11:35, 24.01.2020 | mamul.am
6571 | 0

ՀՔԾ քննիչներն ու ոստիկանության աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը դեռևս չի սկսվել. «Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես, Հրայր Թովմասյանին ու պաշտպաններից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալու դատարանի որոշմանը: Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին որոշումը կարդալ: Պատճառաբանություններ որպես այդպիսին չեն բերվում»,- ասաց նա:

Մակինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն այս պահին իր բնակարանում է: «Մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր դիմել ենք քննիչին՝ հնարավորություն տալ ծանոթանալ որոշմանը, պատճե ստանալ: Մենք իրավունք ունենք որոշումը բողոքարկելու, ո՞նց բողոքարկենք, որի պատճեն չունենք»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր