ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
12:00, 24.01.2020 | mamul.am
21992 | 1

Կյանքում հենց այնպես ոչինչ չի ծնվում,
Հենց այնպես կյանքում չի մեռնում ոչինչ,
Երբեմն ամեն ինչ ոչինչ է դառնում,
Երբեմն էլ ոչինչն է դառնում ամեն ինչ…

Պարույր Սևակ

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924-ի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում:

«Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- Սևակի մասին ասել է Մարտիրոս Սարյանը:

«Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...»,- այսպես է արտահայտվել հայ մեծանուն գրող Պարույր Սևակի մասին Համո Սահյանը:

Ներկայացնում ենք Սևակի սիրված և հանրահայտ բանաստեղծություններից հատվածներ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր