Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.35, EUR 517.05, RUB 7.43, GBP 617.79
+2 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Չեմ բացառում, որ մի օր էլ բերելու ենք Անտարկտիդայի օբյեկտների օգտագործման հետ կապված նախագծեր». Միքայել Մելքումյան
12:40, 24.01.2020

«Այս նախագիծը հենց մեր երազանքի Հայաստանի մասին է: Հենց նմանատիպ նախագծերը ցույց են տալիս, որ մեր ամբիցիաները մեծ են: Մեր հասարակությունն ու պետությունն ալևս խեղճ չեն, և այլևս իրենց չեն տեսնում հետնապահի դիրքում: ՀՀ-ն բացում է պատուհան դեպի տիեզերք». այս հայտարարության հեղինակը «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է: Իսկ նման հայտարությամբ հանդես գալու առիթը «Տիեզերական գործունեության մասին» ու դրան կից մի քանի օրինագծեր խորհրդարան բերելն էր: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ն իրեն պետք է տեսնի նաև տիեզերական գործունեության ոլորտում:

Օրինագիծը միավորել է իշխանական ու ընդդիմադիր խմբակցություններին: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ողջունելով նախագիծը, նշեց. «Ես չեմ բացառում, որ մի օր էլ բերելու ենք Անտարկտիդայի օբյեկտների օգտագործման հետ կապված նախագծեր: Միակ մայրցամաքն է, որ ոչ մեկինը չէ»:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում ներառել նաև տիզերական գործունեությունը, սահմանել հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար: Քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ, և նախատեսվում են որոշակի պարտավորություններ, լրացումներ են առաջարկվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն այդ պարտավորությունների չկատարման համար:

Նշենք, որ ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի՝ տիեզերքի խաղաղ օգտագործման հինգ համաձայնագրերին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր