ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չէ՛, սիրելինե՛րս, կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում». Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
14:30, 24.01.2020 | mamul.am
3876 | 1

ԱԺ հունվարի 24-ի նիստում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին: Նա նշեց, որ պետք չէ բողոքել այն բանից, որ ԱԺ-ում ինչ կատարվում է, քաղաքական է: «Պարզապես պետք է նկատի ունենալ, որ ցանկացած արարք ունենում է քաղաքական հետևանքներ: Երբ քննարկվում էր նախագիծը, ինչ-որ պահից սկսած՝ Ձեր մերժումը ոչ թե իրավական հիմնավորումներով էր, այլ քաղաքական արդարացումներով»,- նշեց Գ. Գորգիսյանը: Նա պնդեց, որ ԱԺ-ն վերահսկողության գործառույթ ունի ոչ թե կառավարության, այլ գործադիրի վրա:

«ՏԻՄ-ն իր էությամբ գործադիր իշխանության մաս է: Փաստացի դուք ի՞նչ էիք ասում՝ եկե՛ք, մեր քաղաքապետի կոռուպցիոն սխեմաների մեջ մի՛ մտեք, դուք էլ վաղը կունենաք քաղաքապետ, մենք չենք մտնի: Չէ, սիրելիներս, կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում»,- ընգծեց ԼՀԿ-ական պատգամավորը: Նա զգուշացրեց, որ լեգիտիմությունը չարաշահելը լավ հետևանքների չի բերի:

Հիշեցնենք, որ մերժված նախագիծը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր