ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Երևանի և մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են պաշտոններից
13:50, 24.01.2020 | mamul.am
11917 | 1

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։ Այդ մասին հայտնում է Գագիկ Շամշյանը:

Ռաֆայել Պողոսյանն ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Արթուր Շմավոնյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։

Իգոր Մեսրոպյանն ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։

Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ։

Կարեն Բունիաթյանն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։ Իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վարդան Վարդանյանը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Խորեն Բարխոյանը, որը մինչ այդ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն էր։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Պավել Օրդյանն ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

Անդրանիկ Շահբազյանն ազատվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր