Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.05, EUR 519.53, RUB 7.54, GBP 624.39
-2 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրը». Լևոն Գալստյան
05:05, 25.01.2020

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, և կարծում ենք` ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրն ու առաջարկեն օրենսդրական լուծումներ, որոնք պետք է ապահովեն հետևյալ նվազագույն կարգավորումները.

1) Պետությունը պետք է մշտապես իրականացնի արտահանվող մետաղների խտանյութի և համաձուլվածքների բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված և մնացած բոլոր տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

2) Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին՝ որպես մեր երկրի ընդերքի իրական սեփականատերեր։

3) Այս փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս արագ ու մասնակցային գործընթացով՝ հանրային ու մասնագիտական շերտերի ակտիվ ներգրավմամբ։ Մենք որպես բնապահպանական քաղաքացիական խումբ պատրաստ ենք աջակցել դրանց իրականացմանը, եթե իհարկե, կա փոխհամաձայնություն վերը նշված սկզբունքային խնդիրների շուրջ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր