ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բաղդադում հակաամերիկյան ցույցեր են
14:40, 24.01.2020 | mamul.am
6297 | 0

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 24-ին սկսվել են ամերիկյան ներկայության դեմ ցույցերը, որը կրում է «Միլիոնների երթ» անվանումը։ Ցույցը կազմակերպել է Սայեդ Մուկտադա ալ-Սադրը: Այդ մասին հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բազմամարդ ցույցը սկսվել է Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում:

Երթի մասնակիցները կրում են պաստառներ` «1920-ի հեղափոխությունը բրիտանական զավթիչներին վտարեց Իրաքից, իսկ 2020-ի հեղափոխությունը վերջ կդնի Իրաքում ամերիկյան գրավմանը»: Ցուցարարները հավաքվել են Թահրիր հրապարակում:

Ակցիայի մասնակիցների ճշգրիտ թիվը դեռ անհայտ է, բայց տեսանյութում երևում է, թե ինչպես հազարավոր մարդիկ շարժվում են դեպի Իրաքի մայրաքաղաքի կենտրոն:

Բաղդադում տեղի են ունենում հակաամերիկյան ցույցեր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր