ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Վստահ եմ՝ սպայի պատիվն Արթուր Վանեցյանին թույլ չի տա լռել». Հրայր Թովմասյան
14:45, 24.01.2020 | mamul.am
11391 | 4

«Ցավոք պետք է նշեմ, որ դուք տեսնում եք էս պրոցեսների ընդամենը 10 տոկոսը: ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց: Ես հուսով եմ ու վստահ, որ իր՝ սպայի պատիվը թույլ չի տա, որպեսզի այդ ամբողջի մասին լռի: Էս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, իմ հետ ինչ են խոսել, կդառնա հանրության սեփականությունը, ու եթե ես մինչև հիմա դրա մասին լռում եմ, միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արթուր Վանեցյանը սոցկայքի իր էջում այսպիսի գրառում էր կատարել. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանն սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էր նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր