Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Շա՛տ բարեկամական, անտանելի՛ բարեկամական, անագորո՛ւյն բարեկամական խորհուրդ ՀՀ իշխանություններին և ուժային կառույցներին.
- Մի՛ խուզարկեք նախկին ավազակախմբի բնակարանները։ Դուք մինչև հաշվում եք՝ մեկ-երկու-երեք-չորս, նրանք վաղուց արդեն` «մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ», ինչ որ պետք է` թաքցրել-պրծել են։ Եթե էսքանը մինչև հիմա չեք հասկացել, անկեղծորեն ցավակցում եմ ձեզ»։