ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
ԿԳՄՍ նախարարությունը «վիրտուալ» ուսուցման ձև է առաջարկում
15:30, 24.01.2020 | mamul.am
4178 | 0

«Ունենք հազարից ավելի աշխատատեղեր, ավելացրել ենք ճանապարհածախսի համար տրվող գումարը: Խրախուսում ենք, որպեսզի հարևան համայնքներում թափուր տեղերը լրացվեն». հունվարի 24-ին ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նախարարի՝ կադրային պակասի առկայության պայմաններում օրենքում փոփոխություն կատարելն անհրաժեշտություն է: Ուստի՝ բոլոր այն ուսումնական հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկան դասավանդող համապատասխան ուսուցիչ, այդ առարկայի դասավանդումը կարող է կազմակերպվել հեռավար (դիստանցիոն) ձևով՝ ապահովելով սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը: Ուսուցումն իրականացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Ուսուցիչը պայմանագիր է կնքում ուսումնական հաստատության տնօրինության հետ: 1 դրույքի աշխատավարձը 108 հազար դրամ է: ԲՀԿ-ից Մ.Մելքումյանը դա բավարար չհամարեց: «Իմ քայլից» Վ.Ենգիբարյանն ընդունեց, որ գումարը քիչ է, սակայն թելադրված է առկա ֆինանսական հնարավորություններով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր