Լեզվի կոմիտեն ներկայացնում է մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։ 1. ագենտ - գործակալ 2. դիսիդենտ - այլախոհ 3. էգոիստ - եսասեր, եսամոլ 4. էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ 5. իզոլյացիա – մեկուսացում 6. լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում 7. լեվըլ - մակարդակ, աստիճան 8. խիրուրգ – վիրաբույժ 9. կոմպլիմենտ - հաճոյախոսություն 10. կոնվերտացիա - փոխարկում 11. կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում 12. կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի 13. նյուզֆիդ – լրահոս 14. շարմ - հմայք 15. ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի 16. չինովնիկ - աստիճանավոր, պաշտոնավոր 17. պունկտուալ - ճշտապահ, ճշտակատար 18. ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք 19. ռեպրոդուկտիվ – վերարտադրողական 20. ռեցենզիա - գրախոսություն 21. սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա 22. սոլիդար - համերաշխ 23. սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ 24. սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ 25. վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած, 3. մեկնակերպ 26. տրիո - 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ 27. քեշ - կանխիկ, առձեռն 28. քոֆի բրեյք - սրճադադար (սուրճի ընդմիջում) 29. ֆիգուր - 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար 30. ֆոլոուեր - հետևորդ
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |