ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մի՛ կրկնեք նախկինների սխալները». Նաիրա Զոհրաբյան
16:45, 24.01.2020 | mamul.am
4064 | 0

Հունվարի 24-ին ԱԺ նիստում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, դիմելով իշխանական խմբակցությանը, հորդորեց դուրս գալ բուհերի կառավարման խորհուրդներից և իրենց տեղը զիջել նրանց, ովքեր անելիք ունեն այնտեղ:

Նա հիշեցրեց, որ ինքը ժամանակին եղել է Գեղարվեստի ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, հետո անձամբ դիմում է գրել ռեկտոր Ա. Իսաբեկյանին և դուրս եկել խորհրդի կազմից:

«Մի՛ կրկնեք նախկինների սխալները»,- ասաց Ն. Զոհրաբյանը: «Իմ քայլից» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ իր գործընկերոջ ելույթը ժամանակավրեպ է, և առաջիկա օրենսդրական փոփոխություններով այդ հարցը դուրս կգա օրակարգից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր