ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
17:45, 24.01.2020 | mamul.am
13489 | 0

«ՀԱՄՇԵՆՈւՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Ermenihaber-ը:

Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ՝ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին:

«Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի և Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, Եվրախորհրդարանի, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից»,- նշված է դիմումի մեջ:

«ՀԱՄՇԵՆՈւՀԻ» միությունը կոչ է արել բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ իրենց նախաձեռնությանը և իրենց ձայնը տալ Կարո Փայլանին:

Նշենք, որ վերոհիշյալ կազմակերպության կողմից Կարո Փայլանն արդեն 2-րդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր